Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հունիս 21 » «Այբ»-ի աշակերտները ուսումնական այց կատարեցին Բիբլոս Բանկ
18:27 «Այբ»-ի աշակերտները ուսումնական այց կատարեցին Բիբլոս Բանկ | |
![]() Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 19-ին «Այբ» բարձրագույն դպրոցի աշակերտներն այցելել են «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխամասային գրասենյակ եւ Ամիրյան մասնաճյուղ՝ անմիջականորեն ծանոթանալու Բանկի ընթացակարգերին եւ ամենօրյա աշխատանքին, ինչպես նաեւ բանկային գործի մասնագիտական նրբություններին:
«Այբ» ավագ դպրոցի աշակերտների կողմից սա ուսումնական փոխայց էր Բիբլոս Բանկին: Ընտրվել էին տնտեսագիտական առարկաներից բարձր առաջադիմություն եւ հաջողություններ ունեցող տասնմեկ աշակերտներ: «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հետ զրույցից հետո աշակերտներն ուսումնական շրջայցը շարունակեցին Բանկի աշխատակազմի հետ: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան Բանկի սպասարկմանը եւ ծառայությունների փաթեթներին, մարդկային ռեսուրսների համակարգին եւ աշխատանքի ընդունվելու ընթացակագրերին, բանկի մասնաճյուղերի կառուցվածքին, բաժիններին եւ դրանց գործառույթներին: «Այբ» ավագ դպրոցի հատուկ ուսումնական ծրագրերի գծով փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանի հավաստմամբ, Բիբլոս Բանկի հետ համագործակցությունը ընդլայնվելու միտում ունի: «Բանկի նախագահի եւ ղեկավար աշխատակազմի հետ երեխաների հանդիպումն ու հենց առաջին ձեռքից տեղեկություն ստանալը նրանց համար շատ կարեւոր է մասնագիտության ընտրության հարցում: Ոմանք կցանկանան փոխել մասնագիտությունը, ոմանք էլ ավելի կտրամադրվեն եւ կհետաքրքրվեն»,- նշել է Վիգեն Շիրվանյանը: «Բիբլոս Բանկը Հայաստանում օժանդակում է կրթության զարգացմանը թե ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների տրամադրման, թե գիտելիքի փոխանցման միջոցով: Հուսով ենք, որ «Այբ» ավագ դպրոցի հետ իրագործված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում առավել իրազեկված լինել եւ ճիշտ կողմնորոշվել», - նշել է Արարատ Ղուկասյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |