21:00 Ազատ առևտրի համաձայնագիրը չպետք է վավերացվի | |
Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնրգեսի անդամ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ և «Ազատ առևտրի համաձայնագրի» վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց: Հիշեցնենք, որ վերոնշյալ համաձայնագիրը կնքվել է 2011թ հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Պատգամավորը համաձայնագրին վերաբերող բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի, որոնց պատասխանները ստնալուց հետո միայն, ըստ բանախոսի, կարելի է այն վավերացնել: Նախորդ տարի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Սա ազատ առևտրի պայմանագրի այսպես ասենք պաշտոնական ձևակերպումն է: ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պայմանգրին վերաբերող բազմաթիվ հարցեր ունի, որոնց պարզաբանումը կառավարությունից դեռ չի ստացել: Պայմանագրում ամենուրեք նշվում է, որ այդ պայմանագրի կնքումը չի խանգարի պայմանագրի անդամ երկրներից որևիցե մեկին ինտերգրվելու այլ մաքսային տարածքներ ևս: «Պայմանագրում չի լուծված հիմնական հարցը՝ երբ մենք դառնում ենք պայմանագրի անդամ՝ ի՞նչ մաքսային տարիֆներ են լինելու: Տարիֆների հարցը չի լուծված, բայց լուծված է դրանց տարիֆների ձևավորման հարցը»: Ստորագրելով Ազատ առեւտրի պայմանագիրը, պետք է անդրադարձ կատարվեր նաև բացառություններին»,-ասում է տնտեսագետը՝ պարզաբանելով, Հայաստանը ազատ առևտուր է անում բոլոր երկրների հետ, բացի մի կետից՝ ծխախոտի ներմուծումից: Պարզվում է, սակայն, որ նմանատիպ բացառություններ Ուկրաինան ու Ռուսաստանն ունեն հարյուրներ: «Անհասկանալի է, պայմանագիրը ստորագրելուց հետո, որին կհաջորդի մաքսային միությունը, փողերն ուր են գնալու: Եթե մաքսային միություն է, բոլոր տեղերում կլինեն միևնույն գլխարկներով աշխատողներ, այդ փողերը կենտրոնացված կմուտքագրվեն ասենք Մոսկվա, հետո գալիս է հանրապետություն»: Այս պահին կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր: Մինչև դրանք չպարզաբանվեն, Ազատ առևտրի համաձայնագիրն ըստ Բագրատյանի չպետք է վավերացվի: Հավելենք, որ Ազատ առևտրի համաձայանգրի վավերացումն ընդգրկված է ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |