Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հուլիս 17 » Բանան արտահանող Հայաստանը հիմա էլ սո՞ւրճ է արտահանում
13:01 Բանան արտահանող Հայաստանը հիմա էլ սո՞ւրճ է արտահանում | |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ արտաքին առևտուրը 2011թ.» վերնագրով զեկույցում ուշագրավ փաստ կա. Հայաստանը 2011թ. արտահանել 1143 տոննա սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ: Իհարկե, եթե Հայաստանը լիներ Աֆրիկա մայրցամաքում կամ Հարավային Ամերիկայում, ապա սա միգուցե նորմալ դիտվեր: Բայց քանի որ Հայաստանում սուրճի ծառեր չեն աճում, ապա սա անհասկանալի է: Սուրճը Հայաստանից արտահանված միակ տարօրինակ ապրանքատեսակը չէ. ժամանակին էլ Հայաստանը ներկայիս ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ու նրա` ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ քեռու` Գ. Գրիգորյանի շնորհիվ բանան էր արտահանում: Հիմա բանանին փոխարինելու է եկել սուրճը,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |