20:57 Բանկոմատների որս Շիրակի մարզում | |
Այսօր` նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ: Իսկ ավելի ուշ` ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը եւ հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից մինչեւ նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով` գողացել են 1 մլն 854 հազար դրամ: Կատարվում է նախաքննություն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |