21:53 «Բարև Երևանը» դատարանին է հանձնել քաղաքապետի որոշումները չեղյալ համարելու հայցադիմումը | |
«Բարև Երևան» խմբակցության անդամներն այսօր վարչական դատարան են մուտք արել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումներից մեկը անվավեր, մյուսը` առոչինչ ճանաչելու պահանջով հայցադիմումը: Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: «Մենք դիմել ենք, քանի որ այդ որոշումը միայն կասեցվել է, և պարզ է, որ քաղաքապետը չի հրաժարվել իր որոշումից», - նշեց նա: Նա նշեց, որ հայցադիմումը բաղկացած է 9 էջից, քանի որ քաղաքապետի կողմից արված խախտումներն իրոք շատ են եղել: «Քաղաքապետը մեր հիշեցնելուց հետո նոր հիշել է, որ հաշվի չի առել անապահով խավին: Սա դեռ առաջին խախտումն է, որ մենք ներառել ենք մեր հայցադիմումում», - նշեց Ս. Սաֆարյանը: Վերջինս նշեց, որ ուցեվարձի թանկացման մասին որոշումը, որպես իրավական ակտ, պետք է ուժի մեջ մտներ միայն որոշումից 10 օր անց, այնինչ ուղեվորները 5 օրվա համար վճարել են ավել գումար, որը բանախոսի կարծիքով, պետք է փոխհատուցվի: Անդրադառնալով տրոլեյբուսի ուղեվարձի թանկացմանը, խմբակցության անդամը նշեց, որ քաղաքապետն իրավունք չունի բարձրացնել այս փոխադրամիջոցի ուղեվարձը: «Տարոն Մարգարյանի լիազորությունների մեջ չի մտնում տրոլեյբուսի թանկացումը», - հայտրարաեց նա: Հայցադիմումը որպես վարույթ ընդունելուց հետո, խմբակցությունը, Ս. Սաֆարյանի խոսքերով, սկսելու է ստորագրահավք, որպեսզօ հնարավոր լինի առանձին քաղաքացիների միացումն իրենց նախաձեռնությանը: Նա նաև նշեց, որ իրենց միանալու կոչով դիմել են նաև ԲՀԿ խմբակցությանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |