23:36 Bentley ընկերության ամենագնացը կստանա Falcon անունը | |
Բրիտանական Bentley ընկերությունն իր պատմության մեջ առաջին ամենագնացի համար անուն է ընտրել, որի պրեմիերան տեղի կունենա 2015 թվականին, հաղորդում է Kolesa.ru-ն: Bentley EXP 9F կոնցեպտուալ քրոս-օվերի առեւտրային տարբերակը անվանակոչվել է Falcon, որը թարգմանաբար նշանակում է «բազե»: AutomobileMag պարբերականը պնդում է, որ սերիական մեքենան նաեւ նոր տեսք կստանա, քանի որ շոու-քարի էքստերիերի դիզայնը տարատեսակ արձագանքների տեղիք է տվել ավտոսիրողների շրջանում: Նոր մեքենայի թափքի եւ ինտերիերի ոճի համար պատասխատանուն Լյուք Դոնքերվոլքեն է, ով այս տարվա սեպտեմբերին նշանակվել է ընկերության գլխավոր դիզայների պաշտոնում: Bentley Falcon-ը ընկերության պաշտոնական դիլերների մոտ կհայտնվի 2015-ին: Մոդելը կունենա երկու շարժիչ՝ 500 եւ 600 ձիաուժ հզորություններով եւ հիբրիդային ուժային սարքավորումով, որի ցուցանիշների մասին ոչինչ չի հաղորդվում: Մեքենայի գինը, որի հիմնական շուկան համարում են Մերձավոր Արեւելքի երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը, կտատանվի 160-200 հազար եվրոյի շրջանակներում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |