Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0

ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մայիս 19 » Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստն է
14:05 Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստն է | |
«Մայիսի 16-ին 57-ամյա Գեյթսի կարողությունը հասել է 72,7 միլիարդ դոլարի` շուրջ 10 միլիարդով ավելի, քան նախորդ տարի»,- հաղորդում է Vesti.ru-ն: Այդ կերպ, նա ավելի քան 550 մլն դոլարով առաջ է անցել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմից: 73-ամյա Կարլոս Սլիմի կարողությունը, ով տնօրինում է America Movil լատինաամերիկյան հեռահաղորդակցության կայսրությունը, հիմա գնահատվում է 72,1 մլրդ դոլար (2013թ. սկզբին այն նվազել է 2 մլրդ դոլարով): Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2013թ. ապրիլին Մեքսիկայի կոնգրեսը օրենք է ընդունել` նպատակ ունենալով սահմանափակել America Movil-ի մենաշնորհը: «Միլիարդատերերի ցանկում» 3-րդ տեղը զբաղեցրել է ամերիկյան ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 59,6 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է Inditex (56 միլիարդ դոլար) առեւտրային կայսրության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ 5-յակը փակում է IKEA կոնցեռնի հիմնադիր Ինգվար Կամպրադը 55,5 միլիարդ դոլարով: Bloomberg գործակալության վարականիշային աղյուսակում ներառված է 100 անուն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |