![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
23:24 Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է… | |
![]() ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 4 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 430.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Սյունիքի տեսչական բաժնի կողմից ՓԲ ընկերության պոչամբարի վթարի հետևանքով Ողջի գետի աղտոտնման համար հաշվարկվել է 294.42 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների վերահսկողության բաժնի կողմից -ի Կապանի մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 1719.25 հազ.դր բնությանը հասցված վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն Արագածոտնի տեսչական բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տեսչական բաժնի կողմից ստուգման արդյունքում 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված լորի ապօրինի որսի 2 դեպքով առգրավվել է 147 հատ կենդանի լոր, որոնք բաց են թողնվել արիալ: Շիրակի տեսչական բաժնի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.97մլն.դր. գումար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |