
17:55 «Բոգդան» ավտոբուսների տխուր վախճանը. դրանք հանվել են աճուրդի | |
![]() Դեռ 2007 թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը որոշեց թույլ տալ Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲ-ին եւ «Երեւանտրանս» ՓԲ-ին՝ մոտ 167 հատ «Բոգդան» ավտոբուսներ վարձակալության տալ մասնավոր ընկերություններին: Տարեկան վարձավճարի չափը սահմանվել է ավտոբուսի հաշվեկշռային արժեքի 8%-ի չափով: Հաշվեկշռային արժեքը գնահատված է եղել մոտ 10 մլն դրամ, այսինքն՝ տարեկան պետք է վճարեին մոտ 800 հազ. դրամ: Ընդ որում՝ 6 տարի հետո ընկերությունները հնարավորություն էին ստանում մասնավորեցնել վարձակալած ավտոբուսները: Հիմնական վարձակալը եղել է հենց «Գասմեն» ընկերությունը; Սակայն այնուհետ ի հայտ են եկել խնդիրներ: Քաղաքապետարանի «Ավտոբուս» ընկերությունը դատի է տվել միանգամից 10 ընկերությունների՝ վարձակալության պայմանագիրը չկատարելու հիմքով; Արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ ընկերություններին տուգանեց 1 մլն դրամով: Զուգահեռ՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դատական վարույթ սկսեց «Գասմեն» ընկերության հետ, ինչի արդյունքում՝ ԴԱՀԿ-ը արգելանք դրեց ավտոբուսների մի մասի վրա: Այս դատական վարույթները վկայում են, որ ավտոբուսների սպասարկման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, ու չգիտես ինչու՝ դրանք մեծամասամբ առնչվում են «Բոգդան» ավտոբուսներին: Սա էլ թերեւս հետեւանք է այդ ավտոբուսների ձեռքբերման եւ շահագործման պայմաններում առկա բազմաթիվ մութ կետերի՝ կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ; Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում ներկայում առկա է 391 ավտոբուս, փաստացի սպասարկվում է 29 ավտոբուսային երթուղիներ: Նշված երթուղիները սպասարկվում են «Ավտոբուս» ՓԲԸ-ի եւ 15 մասնավոր կազմակերպությունների կողմից (պայմանագրային հիմունքներով)։ Ավտոբուսներով (2010 թ. տվյաներ) տեղափոխվում է տարեկան 31,5 մլն ուղեւոր: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |