Չորեքշաբթի, 22.01.2025, 08:08 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հուլիս » 22 » Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց՝ ուղեվարձի թանկացման հարցով
16:46
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց՝ ուղեվարձի թանկացման հարցով
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց՝ ուղեվարձի թանկացման հարցով«Հայազն» կուսակցությունը հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին հրավիրում է բողոքի ակցիայի՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց,որի ընթացքում կտրվի նամակ՝ պահանջագիր,որից հետո երթով կշարժվեն դեպի տրանսպորտի նախարարություն:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղեւորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երեւանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:

Պահանջում ենք.

1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:

2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղեւորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:

3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ եւ պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղեւորների նստեցումը:

4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:

5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն եւ արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղեւորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղեւորների որսի, խախտումների եւ կոնֆլիկտների:

6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի եւ դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:

7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները եւ խստությամբ հետեւել դրանց կիրառմանը:

8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում»,- նշել են հայտարարության հեղինակները:

Դիտումներ: 395 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: