Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Փետրվար 14 » Carrefour-ը կուժեղացնի մրցակցությունը. Էկոնոմիկայի նախարար
15:27 Carrefour-ը կուժեղացնի մրցակցությունը. Էկոնոմիկայի նախարար | |
Carrefour-ի մուտքը Հայաստան կուժեղացնի մրցակցությունը, մի շարք ապրանքներ եւ ծառայություններ ավելի մատչելի կդառնան բնակչության համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ Տ. Դավթյանի՝ Carrefour-ը ոչ միայն բիզնես է, այլեւ մշակույթ եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նրա մուտքով հայկական շուկա: «Փորձում ենք գտնել հնարավորություններ, որ Carrefour-ը հնարավորինս լավ եւ արագ ներգրավված լինի, դա վերաբերում է բոլոր անդրազգային ընկերություններին»,- ասաց Տ. Դավթյանը; Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությունը 40 մլն դրամ է նախատեսել անդրազգային ընկերությունների ներգրավման բանակցությունների համար; Տ. Դավթյանը պնդեց, որ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ուշանում է բացառապես այլ մասնավոր սուբյեկտի հետ ծագած խնդիրների պատճառով: Սակայն Տ. Դավթյանը նշեց, որ այդպիսի խնդիրների ի հայտ գալը սովորական երեւույթ է բիզնեսի ոլորտում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |