![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
19:24 «ՉԻ». ամեն ինչ աճում է | |
![]() ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է 22,1 հազարով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս թիվն ավելացել է 53,7 տոկոսով: «ՉԻ» - Փաստորեն, ընդամենը 1 տարվա ընթացքում արտագաղթի տեմպերն աճել են 53,7 տոկոսով: Իշխանությունները, իհարկե, հիմա կսկսեն արդարանալ, թե միշտ էլ հունվար-փետրվարին մեկնողները շատ են լինում, որովհետեւ «խոպանչիները» վերադառնում են Ռուսաստան, բայց հիշեցնենք, որ 53,7 տոկոսանոց աճն արձանագրվել է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ: Այսինքն՝ անցած տարի էլ էին հունվար-փետրվարինհեռանում, բայց տեմպերը կատաստրոֆիկ աճել են: Կարելի է չկասկածել, որ այս տվյալների հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը կվերանշանակվի վարչապետի պաշտոնում: Մարդը, փաստորեն, 53,7 տոկոսով ակտիվացրել է պայքարը հեղափոխական գործընթացների դեմ եւ միաժամանակ մեծացրել է դրսից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հետագա աճի հնարավորությունը: Մնում է՝ շատից-քչից հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչպե՞ս է պատահում, որ նույն երկրում միաժամանակ եւ տնտեսությունն է աճում, եւ արտագաղթը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |