20:47 Չինաստանի արտաքին պարտքը կտրուկ աճել է | |
ITAR-TASS-ը հաղորդում է , որ Չինաստանի արտաքին պարտքը 2012-ի երկրորդ եռամսյակում հունիս ամսվա վերջին տվյալներով մեծացել է 34 մլրդ դոլարով և կազմել 785 մլրդ դոլար: Այդ թիվը չի ներառում Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի արտաքին պարտքերը: ITAR-TASS-ը, հղում անելով Չինաստանի արժույթի վերահսկման պետական վարչությանը, նշում է. «Չինաստանի պետպարտքի ընդհանուր գումարում ձեռնարկությունների միջև առևտրային վարկերին բաժին ընկնող պարտքը կազմում է 290,1 մլրդ դոլար: Պարտքերի մեծ մասը կարճաժամկետ փոխառությունների արդյունք են: Մեկ տարի և դրանից պակաս ժամկետով փոխառություններին բաժին ընկնող պարտքը կազմում է 588,22 մլրդ դոլար` ընդհանուր գումարի 75 տոկոսը: Միջին և երկարաժամկետ փոխառություններին բաժին ընկնող հատվածը կազմում է 196,95 մլրդ դոլար: Չինաստանի արտաքին պարտքի ողջ գումարի 77,77 տոկոսը հաշվարկվում է դոլարով, 7,51 տոկոսը`եվրոյով, 6,99-ը` ճապոնական իենով: Չինաստանի արտաքին պարտքի մարման երաշխիքը ոսկու պահուստներն են, որոնք գերազանցում է 3 տրիլիոն դոլարը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |