10:24 Չինաստանի տնտեսական զարգացման տեմպերի անկումը խոչընդոտում է Համաշխարհային տնտեսության զարգացմանը | |
Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղեցումը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ազգային բանկի խորհրդական Սոն Գուոկինը: Այսպիսի մռայլ գնահատական տալու պատճառներից մեկը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումների պակասն է, որոնք արդեն իսկ հաստատվել են կառավարության կողմից : Հիշեցնենք, որ ժամանակին հենց ճանապարհաշինական, երկաթգծի կառուցման, բնակելի թաղամասերի շինարարական ծրագրերն Պեկինում օգտագործվում էին, որպեսզի իրար «միացնեն» փողի «տարբեր» ավելցուկները: Բնական է , որ սա էլ խանգարում է ՉԺՀ-ին գործի դնել տպիչ-մեքենաները: Վերջին կես տարվա ընթացքւմ Պեկինին հազիվ հաջողվեց արգելակել առանց այդ էլ վտանգավոր ինֆլյացիոն պրոցեսները: Իսկ այժմ նրանց առջև կանգնել է էլ ավելի բարդ հիմնախնդիր՝ ապահովել քիչ թե շատ կայուն ՀՆԱ-ի աճ, առանց տնտեսությանը վնաս հասցնելու: Ամփոփելով հիշենք, որ վերջին 30 տարվա ընթացքում Չինաստանում տնտեսական տարեկան աճը կազմել է միջինում 10%: Միայն 2011թ. ցուցանիշը նվազեց մինչև 9,2%: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |