Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 12 » Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի գնանկումն անվանել է «հիասթափեցնող»
16:12 Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի գնանկումն անվանել է «հիասթափեցնող» | |
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության բաժնետոմսերի գնի անկումն անվանել է «հիասթափեցնող»: Բաժնետոմսերի գինը գրեթե կիսով չափ ընկել է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Agence France-Presse-ը: Facebook-ի հիմնադիրը նաև նշել է, որ չնայած բաժնետոմսերի գնի անկմանը` ընկերությունը մտադիր է «շարունակել կատարել ամբողջ աշխարհի մարդկանց միջև կապերի ամրապնդման իր առաքելությունը»: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս Facebook-ը կկենտրոնանա հեռախոսային հավելվածների զարգացման վրա, ինչը ներդրողներին նշանակալի եկամուտ կբերի: Nasdaq բորսայում Facebook-ի բաժնետոմսերն առաջին անգամ տեղադրվել են 2012-ի մայիսի 18-ին, երբ ամեն արժեթուղթը գնահատվում էր 38 դոլար: Առաջին օրը ընկերության արժեթղթերի գինն աճեց, սակայն դրանից հետո այն մինչ օրս անընդհատ ընկնում է: Սեպտեմբերի 4-ին մեկ արժեթղթի գինն ընկավ` ներկայումս հասնելով ամենցածր գնին` 18 դոլար: Սեպտեմբերի 5-ին Ցուկերբերգի հայտարարությունից հետո, որ ինքն անձամբ ընթացիկ տարում չի պատրաստվում վաճառել իր բաժնետոմսերը, դրանց գինը բարձրացավ մոտ 5 տոկոսով: Սեպտեմբերի 11-ին շուկայի փակման ժամանակ մեկ բաժնետոմսն արժեցել է 19,43 դոլար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |