ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Հունիս » 13 » Դոլարի գինը կգերազանցի 500 դրամը. Գագիկ Մակարյան
22:45 Դոլարի գինը կգերազանցի 500 դրամը. Գագիկ Մակարյան |
«Դոլարի արժևորումը ձեռնտու է արտահանողների համար: Բնակչության համար նույնպես լավ է, քանի որ եթե դոլար են ուղարկում, ավելի շատ դրամ կստացվի, իսկ բացասական կողմն այն է, որ բարձրանում է ներմուծվող ապրանքների գինը: Մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ ավելի ցածր դոլարով աշխատել,- այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ավելացրեց. - Մոտավոր հաշվարկներով այս օրերին դոլարը կդառնա 430 դրամ, մյուս տարի կհասնի մինչև 480-ի, իսկ մինչ 2014 թվականը կգերազանցի 500 դրամը»:
Տնտեսահետ Վահագն Խաչատրյանն էլ բնական համարեց դոլարի արժևորումը, քանի որ, նրա խոսքերով, նվազել են Կենտրոնական բանկի պահուստները և բացակայում է արտարժույթի ներհոսքը. «Արտաքին պարտքի և եվրոպական կառույցներից ակնկալվող գումարը չստանալու պատճառով մեր երկիրը դոլարի կարիք ունի»:
|
Դիտումներ: 511 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |