Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Նոյեմբեր 6 » Դոլարը նահանջեց
17:59 Դոլարը նահանջեց | |
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ: Ինչպես եւ կանխատեսել էինք երեկ՝ դոլարի փոխարժեքը նվազել է: Նվազումը կազմում է 0,24% կամ 1 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 2,36 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքն էապես չի նվազել, ինչը նշանակում է, որ բանկերի մոտ դրամի ուժեղացման սպասումներ չկան: Դոլարը փոխանմակման կետերում գնվում եւ առաջարկվում է 406-410 դրամ միջակայքում: Forex միջազգային շուկայում եվրոն այսօր փոքր-ինչ ամրապնդվել է՝ երեկվա զգալի անկումից հետո եւ սակարկվում է 1,28 դոլարի սահմաններում: Դոլարի համար էական նշանակություն կունենան նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունները, իսկ եվրոյի համար՝ Հունաստանի խորհրդարանական ընտրությունները: Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը կորցրել է իր արժեքի մեջ՝ 1 դոլարը գնանշվում է 31,4861 ռուբլի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |