10:38 Էկոնոմիկայի նախարարությունը համաձայնության է եկել ոսկու առեւտրականների հետ | |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը քննարկում է կազմակերպել ոսկու առեւտրականների հետ՝ խախտումները կանխարգելելու եւ շտկելու համար: Այդ մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: «Անցած տարի ու այս տարվա սկզբում շատ խոշոր տուգանքներ կիրառեցինք: Մեկ տնտեսվարող սուբյեկտը տուգանվում էր 8 մլն դրամի սահմաններում; Նախաձեռնեցինք հանդիպում եւ տնտեսվարողներին ներկայացրեցինք օրենքի պահանջները: «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էլ էին ներկա, ամենամեծ խախտումներն այդտեղ ենք հայտնաբերել»,- ասաց Լ. Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ՝ համատեղ քննարկումների արդյունքն այն է, որ շուկայում զգալի ավելացել են լիցենզավորված հարգորոշում իրականացնող սուբյեկտները: Եթե նախկինում այդպիսի լիցենզավորված 7 կազմակերպություն կար, ապա ստուգումներից հետո 25-30 կազմակերպություն դիմեցին նման իրավասություն ստանալու: Հիմա ցանկացած տոնավաճառում կան հարգորոշող լիցենզավորված անձինք; Բարելավվել է նաեւ իրավիճակը կշեռքների հետ կապված; Լ. Խալիկյանն ասաց, որ անցյալ տարի 30 ստուգումներից միայն մեկում են հայտնաբերել չափանիշներին համապատասխանող կշեռք: Իսկ ներկայում գրեթե ամենուրեք փորձում են կիրառել «հաստատված տիպի» կշեռքներ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |