Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 1 » ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը
17:07 ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը | |
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) ս.թ. օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում, հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակից։ «Թեև հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի և պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաև տնտեսական և բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից և սահմանափակում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները»,– ասել է ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը: Նա նաև նշել է, որ մարզի համար չափազանց կարևոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները: ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների և դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանը և դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները և ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը: Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչև տարվա վերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ և կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին: ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացմանը և օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը և հակազդելու գյուղական աղքատությանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |