16:11 ԵՄ-Հայաստան. Մարտահրավերները եվ հնարավորությունները | |
Հուլիսի 20-ին ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը համատեղ կազմակերպել էին սեմինար` նվիրված ԵՄ և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցային գործընթացի մարտահրավերներին և վերջինիս ընձեռած հնարավորություններին:
Սեմինարին մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունից Օննո Սիմոնսը:
Սեմինարի նպատակն էր վերլուծել բոլոր հնարավորությունները, որ կարող է այս գործընթացը բացել Հայաստանի առջև, ինչպես նաև քննարկել մարտահրավերները ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ճանապարհին:
Շահագրգիռ կողմերի իրազեկությունը բարձրացնելու նպատակով սեմինարին հրավիրվել էին մասնակցելու ներկայացուցիչներ բիզնես ասոցիացիաներից, տնտեսվարող սուբյեկտներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային առևտրի և նեդրումների ոլորտի կանոնակարգման և կառավարման գործընթացում ներգրավված պաշտոնյաներ:
ԽՀԱԱՀ-ն ուղղված է վերացնելու ոչ սակագնային խոչընդոտների մեծ մասը` ԵՄ ներքին շուկային համահունչ ԵՄ կանոնակարգերի և ստանդարտների որդեգրման և ներդրման միջոցով: Հաջողություն ապահովելու նպատակով ԽՀԱԱՀ-ի շրջանակներում հասցեագրվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այս գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավումը:
Վերը նշված բոլոր խնդիրները առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել Հայաստանի համար սկսած այն պահից, երբ 2012 թվականի փետրվարին ԵՄ առևտրի քաղաքականության կոմիտեն հաստատեց ԽՀԱԱՀ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը: Բանակցությունների առաջին փուլն ընթացավ Բրյուսելում 2012 թվականի հունիսի 19-ից 20-ը, որը հաջորդում էլ մայիսին տեղի ունեցած զրո փուլի նախապատրաստական հանդիպմանը: Ուրբաթ օրը կայացած սեմինարի ընթացքում ուսումնասիրվել են ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի տարրերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը: Եղան հատուկ բաժիններ` նվիրված սննդամթերքի անվտանգության, առևտրի տեխնիկական խոչընդոտների, առևտրի դյուրացման, ինչպես նաև որակի ենթակառուցվածքի և մաքսային ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |