16:58 Երեւան. Ո՞ւմ փողերում են ստուգվելու ջրի հաշվիչները | |
Ջուրը միակ ոլորտն է Երեւանի կոմունալ տնտեսությունում, որտեղ հաճախորդի եւ օպերատորի միջեւ լուծված չեն գրանցման հարցերը: Եթե գազի եւ էլեկտրաէներգիայի հաշվիչների գնումը կատարում են օպերատորները («ՀայՌուսգազարդ»-ը եւ «Հայաստանի էլեկտրացանցերը»), ապա ջրի պարագայում հաճախորդն իրավունք ունի անձամբ հաշվիչ գնել: «Երեւան Ջուր» ընկերության համար դա կարող է նշանակել հավասարում 350 հազար «հայցերով» (հենց այդքան բաժանորդ ունի ընկերությունը Երեւանում եւ հարակից համայնքներում): «Երեւան Ջուր» ընկերության կառավարիչը տրամաբանորեն զարմացավ. «Ով է տեսել, որ կարտոֆիլ գնելու համար շուկա գնան սեփական կշեռքներով: Բայց առաջ է գալիս նաեւ պատասխան հարցը. սխալանքից ազատ չեն նույնիսկ հաշվիչները եւ մի քանի տարին մեկ դրանք պետք է ստուգել: Գազի հաշվիչներն, օրինակ, այդ գործընթացն անցնում են 5 տարին մեկ: Որքան հաճախ պետք է ստուգվեն ջրի հաշվիչները եւ ով պետք է դրանց համար վճարի: «ՀայՌուսգազարդը» ինքն է դրա համար վճարում: Յուրաքանչյուր հաշվիչի ստուգման համար ծախսվող 1000 դրամն այդքան էլ մեծ գումար չէ նման խոշոր ընկերության համար, բայց այդ գումարը հստակ ներառվում է սակագնի հիմնավորման մեջ: Ջրի դեպքում՝ այդ հարցը լուծված չէ: Եթե նոր ծառայություն է ի հայտ գալիս, ում պետք է այն պատվիրել. «Երեւան Ջուր»-ի՞ն: Իսկ այդ դեպքում՝ կարո՞ղ է այդ ընկերությունը պահանջել, որպեսզի նոր ծախսերը ներառվեն ջրամատակարարման սակագնի մեջ: Հարցը քննարկվում է «Երեւան Ջուր» ընկերության եւ չափագրության ազգային ինստիտուտի միջեւ, որը հետեւում է ողջ հանրապետությունում չափագրական սարքերի ճշգրտությանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |