17:11 Երեւանցիները շարունակում են բողոքել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ | |
Երեւանի բնակիչները շարունակում են բուռն կերպով բողոքել հասարակական տրանսպորտի ուղեւվարձի թանկացման դեմ: Հիշեցնենք, որԵրեւանի իշխանությունների որոշմամբ՝ հուլիսի 20-ից մայրաքաղաքային երթուղային տաքսիներում եւ ավտոբուսներում ուղեվարձը 100 դրամի փոխարեն դարձել է 150 դրամ: Այդ որոշումը քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը, սակայն, ցանկալի արդյունք չի տվել: Շաբաթ եւ կիրակի օրերին բողոքի ակցիաներ են եղել, սակայն ոչ այնքան լայնածավալ՝ հաշվի առնելով ուղեւորների փոքր քանակությունը, իսկ արդեն երկուշաբթի առավոտից յուրաքանչյուր երթուղային գրեթե վերածվել է ինքնաբուխ հանրահավաքի հարթակի: Որպես փաստարկ մարդիկ բերում են այն, որ քաղաքային իշխանությունները ուղեվարձի թանկացումը բացատրում են, որ գազի սակագնի թանկացումով, սակայն այդ գումարը չի գերազանցում 50 տոկոսը, իսկ կայացրած որոշումը ադեկվատ չէ իրավիճակին: Շատերը պարզապես հրաժարվում են վճարել նոր գինը. «Թող այդ 50 դրամները Տարոն Մարգարյանը վճարի: Ես մի քանի տրանսպորտ եմ փոխում: Ինչպե՞ս կիսով չափ ավել վճարեմ: Ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ: Ստիպված եմ լինելու ոտքով քայլել»: Ի պատասխան՝ որոշ երթուղայինների վարորդներ հրաժարվել են շարունակել երթուղին՝ պահանջելով կամ վճարել երթուղու սահմանված գումարը, կամ լքել երթուղայինը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը հիացմունք չի առաջացրել նաեւ վարորդների շրջանում: Որոշ գծերում նրանք բողոքի ակցիա են կազմակերպել եւ աշխատանքի դուրս չեն եկել: Արդյունքում՝ գծատերերը, վարորդներից մեկի խոսքով, աշխատավարձը 60 հազարից դարձրել են 90 հազար: Ընդ որում, խոստացված որակի բարելավում չի դիտվում. Ինչպես նախկինում ուղեւորները երթեւեկում են մեջքները ծռած, սակայն «կատարելագործված» գներով: Նույննը վերաբերում է հենց երթուղայիններին՝ կեղտոտ, ճղճղված նստարաններով, ուղեւորների նստարանների տակ տեղադրված գազի բալոններով: Չի փոխվել նաեւ «ծառայությունը». երթուղայինը արգելակում է գրեթե ցանկացած քայլի, ինչի արդյունքում ճանապարհի վրա բավականին շատ ժամանակ է ծախսվում: Որպես սակագնի թանկացման «դրական» կողմ կարելի է նշել այն, որ շրջանառվում են արդեն 10 եւ 20 դրամանոց մետաղադրամները, որոնք վարորդները նախկինում դժկամությամբ էին վերցնում կամ էլ առհասարակ վերադարձնում էին ուղեւորներին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |