Երեքշաբթի, 08.07.2025, 02:19 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հուլիս » 4 » Երեւանի ջրային տնտեսության համար մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային ծրագիր է դիտարկվում
17:10
Երեւանի ջրային տնտեսության համար մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային ծրագիր է դիտարկվում
Երեւանի ջրային տնտեսության համար մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային ծրագիր է դիտարկվումԵրեւանի ջրային տնտեսությունում նախատեսում են մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային եւ դրամաշնորհային միջոցներ ներդնել:  «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն  Արտակ Մալխասյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության եւ EBRD-ի միջեւ 7 միլիոն դոլար վարկի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ հուլիսի վերջ: Այսպես թե այնպես, բանակցություններն արդեն ավարտվում են:  Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը վերահսկելու է Երեւանի քաղաքապետարանը:

Ըստ EBRD կայքի տեղեկության՝  բանկը մյուս 7 միլիոն դոլարը վարկի տեսքով պատրաստվում է խնդրել Եվրոպական հարեւանության քաղաքականության Ներդրումային գործիքից: Հայաստանի կառավարության եւ ֆինանսական այլ աղբյուրների համաֆինասավորումը հաշվի առնելով՝ ծրագրի ընդհանուր ծավալը կարող է կազմել 21,94 միլիոն դոլար: Ծրագրի ֆինանսավորման հնարավորությունը դիտարկում է  Եվրոպական ներդրումային բանկը: 

Վարկային ծրագրի աշխատանքներն ընդգրկելու են քոթեջային թաղամասերում ջրատար համակարգերի վերանորոգումը, ինչպես նաեւ խողովակատարից սեփական տան համակարգին միանալու հնարավորությունը: «Այդպիսով, սեփականատերերի հետ կտարանջատենք ենթակառուցի համար պատասխանատվությունը», – պարզաբանել է Մալխասյանը: Նախատեսում են կատարելագործել 25-30 հազար սեփական տների ենթակառույցները («Երեւան Ջրի» սպասարկման գոտում թիվը 85 հազար է):

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաեւ ջրամատակարարման համակարգի հատվածավորման աշխատանքներ:

Դիտումներ: 439 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: