10:27 Երեւանում առանձնատների գները նվազո՞ւմ են | |
Առաջին հայացքից մայրաքաղաքի առանձնատների շուկայում նոր տարվա սկզբից հակասական տեղաշարժեր են արձանագրվել գների ձեւավորման առումով: Նշենք, որ ընդհանուր առմամբ Երեւանում առանձնատների մեկ քմ-ի գինը հունվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել էր 11,8 հազ. դրամով կամ 4,4%-ով: Ի դեպ, բնակարանների եւ առանձնատների գների միջեւ կտրուկ տարբերություններ չկան: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին բնակարանի 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 266,4 հազ. դրամ, «ընդամենը» 15,9 հազ. դրամով ավելի առանձնատների միջին գներից, որը կազմել է 282,3 հազ. դրամ: Այսպիսով, եթե ստանդարտ բնակարանի (63,1քմ) միջին շուկայական գինը հունվարին կազմել է 9,2 մլն դրամ, ապա ստանդարտ առանձնատունը` 71 մլն դրամ: Դիտարկվող շրջանում առանձնատների ամենաշատ թանկացումն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, 1քմ-ի գինն աճել է 18,0 հազ. դրամով կամ 7,2%-ով: Այնուհետեւ հաջորդում են «Քանաքեռ Զեյթունը»-ը` 16,1 հազ. դրամով կամ 5,9%-ով, «Էրեբունին»` 15,2 հազ. դրամով կամ 6,9%-ով: Ամենաքիչ ցուցանիշը` 1,9% աճ, արձանագրվել է «Նուբարաշենում»: Ինչ վերաբերում է էլիտար «Կենտրոն» վարչական շրջանին, ապա այստեղ միջին ցուցանիշներ են արձանագրվել. աճը կազմել է 11,3 հազ. դրամ կամ 2,5%-ով: Ընթացիկ հունվարի տվյալներով`առանձնատների «քառակուսին» այս շրջանում 1,7 անգամ գերազանցել է միջին մայրաքաղաքային ցուցանիշը: Վարկանիշային ցուցակում երկրորդը «Արաբկիրն» է` «ընդամենը» 1,3 անգամ: Ընդհանուր առմամբ, հունվարին բնակարանի գնորդների համար կարծես բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ ամրապնդվել է 19 դրամով կամ 4,9%-ով: Ինչպես նշվեց վերը, առանձնատների «քառակուսու» միջին գինն աճել է 4,4%-ով: Աճի տեմպերի տարբերությունը 0,5 տոկոսային կետով, կանխորոշել է դոլարային համարժեքով բնակարանի միջին գների նվազումը: Դոլարային համարժեքով մեկ քառակուսու միջին շուկայական արժեքը Երեւանի վարչական շրջաններից մեծ մասում նվազել է: Ընդ որում ամենամեծ անկումն արձանագրվել է էլիտար «Կենտրոն» թաղամասում` 28 դոլար «քառակուսու» համար: Երկրորդ տեղում է «Արբակիրը»` 25 դոլարով: Արդյունքում մայրաքաղաքում առանձնատան 1 քմ միջին շուկայական արժեքը տարվա ընթացքում նվազել է 4 դոլարով: Այս տվյալների հիման վրա կարելի է անել հետեւյալ եզրահանգումը. ընթացիկ տարվա հունվարին շարունակվել են անշարժ գույքի շուկայում անցած տարիների միտումները: Այսինքն, շուկայական գները դոլարային համարժեքով անշեղորեն նվազում են, միժամանակ նկատվում է պահանջարկի հոսք թանկարժեք կենտրոնից դեպի ծայրամասեր: Ստորեւ ներկայացվող գծապատկերներում ներկայացվում են մի շարք ցուցանիշներ` առանձնատների շուկայական արժեքի վերաբերյալ: Ալբերտ Խաչատրյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |