13:50 Երեւանում բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները | |
Անշարժ գույքի շուկայի վիճակի կարեւոր ցուցանիշներից մեկը առքուվաճառքի գործարքների քանակն է: Այդ ոլորտում միտումները, մինչճգնաժամային 2007թվականից մինչեւ 2012թ-ը, հետեւյալն են` բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 2 հազ. միավորով կամ 20%-ով: Եթե դիտարկենք առքուվաճառքի գործարքների դինամիկան, ապա նկատվում է երեք փուլ. 2007 թ-ից նկատվում է կտրուկ անկում, որն այնուհետեւ փոխարինվում է 2010-2011թթ. վերելքով, եւ նորից անկում անցած տարի: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում բնակարաններ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Սկզբունքորեն, բանակարանի սեփականատերը նաեւ գնորդ է հանդիսանում, եթե, իհարկե, քաղաքից չի արտագաղթում ծայրամասեր կամ ընդհանրապես լքում երկիրը: Արտագաղթի գործոնը որոշակի ազդեցություն է ունենում բնակարանների գների ձեւավորման վրա: Հասկանալի է, որ որքան շատ են երկրից հեռացողները, այնքան ավելի շատ բնակարաններ են հանվում վաճառի եւ, որպես կանոն, համեմատաբար էժան գներով, քանի որ վաճառքը հիմնականում տեղի է ունենում հապճեպ: Կասկած չկա, որ նշված գործոնն ազդում է բնակարանների միջին գնի վրա: Գների վրա ազդող մյուս գործոնը ԱՄՆ դոլարի փոխարժեքն է: Քանի որ հաճախ անշարժ գույքի ձեռք բերման գործարքները կատարվում են հենց այդ արժույթով: Ընդ որում, վերջին տարիներին Հայաստանում դոլարը հետեւողականորեն ամրապնդվել է, ինչն իր շտկումներն է մտցրել շուկայում: Ինչպես երեւում է գծապատկերից, դոլարի գիծը հստակ ձգտում է դեպի վեր: Իսկ ահա մայրաքաղաքում միջին շուկայական գների շեղ գիծը (դրամով) իջնում է դեպի ներքեւ: Ամենայն հավանականությամբ, սա նշանակում է իրական գների անկում գնորդների եւ վաճառողների համար: Այս հաշվարկների համար օգտագործվում են մայրաքաղաքում ստանդարտ` 63,1քմ բնակարանի պարամետրերը: Այսպիսով, հետազոտվող շրջանում (2007-2012 թթ.) առավել մեծ անկումը շուկայում արձանագրվել է «Կենտրոն» վարչական շրջանում` 18 հազ. դոլար, իսկ ամենաքիչը` «Նուբարաշենում»` 1,1 հազ. դոլար: Սակայն վերջինս գները բնորոշ չեն մայրաքաղաքի բնակարանային շուկային` անբարենպաստ պայմանների պատճառով: Եթե հաշվի չառնվի այդ ծայրամասը, ամենաքիչ անկումն արձանագրվել է «Ավան» վարչական շրջանում` 2,7 հազ. դոլար: Մեր շատ հայրենակիցներ, ովքեր ժամանակավորապես աշխատում են Ռուսաստանում, հետաքրքրված են ռուսական ռուբլու փոխարժեքով բնակարանների գներով` Ուստի ստորեւ ներկայացված աղյուսակներում մայրաքաղաքում բնակարանների միջին շուկայական գները ներկայացվում են ինչպես ազգային արժույթով, այնպես էլ ԱՄՆ դոլարով եւ ռուսական ռուբլով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |