Երեքշաբթի, 08.07.2025, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 308
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հուլիս » 3 » Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի. էկոնոմիկայի նախարար
17:09
Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի. էկոնոմիկայի նախարար
Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի. էկոնոմիկայի նախարարՀանրային զուգարանների գնումը անարդյունավետ ծախս է: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին:

Ըստ Վ. Ավանեսյանի՝ ՎՊ արձանագրության մեջ նշված է, որ 100 մլն դրամով ձեռք բերված բիոզուգարանները տեղադրված չեն եւ չեն աշխատում, այսինքն՝ ծախսի անարդյունավետության հիմնական պատճառ նշվել է չաշխատելու հանգամանքը: Այնինչ այսօր երկու զուգարաններն էլ տեղադրված են եւ աշխատում են:

Ըստ Վ. Ավանեսյանի՝ այդ զուգարաններն ունեցել են կոնկրետ նպատակ, պետք է լինեն լավագույնները: Որոշակի տեղերում դրանց տեղադրումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, սակայն թե կոնկրետ ինչ չափով՝ Վ. Ավանեսյանն ասաց, որ հնարավոր չէ պարզել:

«Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել»,- ասաց Վ. Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ հանրային զուգարանները շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, ու այդ տեսանկյունից իրոք կարելի է անարդյունավետ ծախս համարել:

Դիտումներ: 362 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: