Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 1 » Ֆինանսական հաշտարարը կուսուցանի՝ ինչպես չտուժել վարկերից
17:24 Ֆինանսական հաշտարարը կուսուցանի՝ ինչպես չտուժել վարկերից | |
2012 թվականին Հաշտարարի գրասենյակը ստացել է 1100 բողոք, որոնցից 273-ը վերաբերում են վարկային գործառնություններին, իսկ դրանց վերաբերող բողոքների մոտ 5%-ն է վերաբերում գյուղատնտեսական վարկերին. օրինակ` գործերի մի մասը հաճախորդի կողմից գյուղատնտեսական վարկի հերթական մարումները չկատարելու կամ ամբողջ գումարը չվճարելու պատճառով գտնվել են դատարանում, մի քանի գործերով` հաճախորդը վարկ է վերցրել որպես կազմակերպություն և ոչ թե ֆիզիկական անձ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնեցին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, վերոհիշյալ գործերը ենթակա չեն քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, քանի որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքն արգելում է հաշտարարին քննել այն պահանջները, որոնց վերաբերյալ առկա է դատարանի վճիռ կամ որոնք քննվում են դատարանի վարույթում, ինչպես նաև քննել կազմակերպությունների կողմից ներկայացվող բողոքները: Գյուղվարկերը չմարելու պատճառով ունեցվածքից զրկվելու դեպքերի մասին Հաշտարարի գրասենյակում տվյալներ չունեն, ինչպես նաև 2012 թվականին տվյալների բազայում չեն արձանագրվել բողոքներ, ըստ որոնց գյուղացին հերթական թվով վարկ է վերցրել` նախորդը փակելու համար: Քաղաքացիները (անկախ բնակության վայրից, վարկի տեսակից) հաճախ վարկ վերցնելիս չեն ընթերցում վարկային պայմանագիրը, որի պատճառով էլ հետագայում առնչվում են խնդիրների հետ: Այդ պատճառով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ազգաբնակչության տարբեր թիրախային խմբերում իրականացնում է «Սպառողների ֆինանսական կրթման ծրագիր» Հայաստանի և Արցախի տարածքում: Գրասենյակից նշեցին, որ իրականացվում են նաև լուսաբանման աշխատանքներ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում և այլ լրատվամիջոցներով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |