Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2014 Փետրվար 18 » Ֆինանսների նախարարությունը զգուշացնում է գործատուներին
23:07 Ֆինանսների նախարարությունը զգուշացնում է գործատուներին | |
ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածեց հայտարարություն, որով գործատուներին հիշեցնում է պարտադիր կուտակային վճարներ փոխանցելու պարտավորության մասին:
Հայտարարության մեջ ասվում է. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը: Փաստորեն` չնայած ՀՀ Սահմանադրական դատարանը իր հայտնի որոշմամբ առնվազն մինչեւ այս տարվա մարտի 28-ը կասեցրել է կուտակային պարտադիր վճարների չվճարման համար տույժ-տուգանքները, ՀՀ գերատեսչությունները փորձում են ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծելու միջոցով գործատուներին ստիպել վճարել այդ գումարները: Այս տեսանկյունից ամենեւին տարօրինակ չէ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը որեւէ հղում չի կատարել ՍԴ որոշման վրա եւ չի հիշեցրել գործատուներին, որ եթե նրանք չվճարեն, ապա տույժ-տուգանքների չեն ենթարկվի: Իսկ սա նշանակում է, որ ֆիննախը այլ գերատեսչությունների հետ մեկտեղ ընդամենը մի նպատակ է հետապնդում` որքան հնարավոր է շուտ եւ շատ փող հավաքել: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |