20:41 Forbes-ը կազմել է թոփ մենեջերների աշխատավարձերի վարկանիշը | |
Forbes ամսագիրը հրապարակել է տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող թոփ մենեջերների աշխատավարձերի վարկանիշը: Ամենաբարձր վարձատրվողը նավթագազային ոլորտն է: 2012 թվականին այդ ոլորտում գլխավոր տնօրենները վաստակել են 790 հազարից մինչեւ 10 մլն դոլար: Ֆինանսների գծով փոխտնօրենների աշխատավարձը կազմել է 360 հազարից 5,6 մլն դոլար: Երկրորդ տեղում առեւտրային բանկերն են: Այս ոլորտում կառավարիչներն ստացել են 300 հազարից մինչեւ 11 մլն դոլար, նրանց տեղակալները՝ 110 հազարից 11 մլն դոլար: Երրորդ տեղում ծանր արդյունաբերությունն է: Այստեղ գլխավոր տնօրենները վաստակել են 280 հազարից մինչեւ 9 մլն դոլար, փոխնախագահները՝ 200 հազարից մինչեւ 3 մլն դոլար: Առաջին տասնյակում են նաեւ ներդրումային բանկինգի, հեռուստահաղորդակցության, ռիթեյլի, շինարարության, ապահովագրության, սպառողական ապրանքների արտադրության, դեղագործության ոլորտները: Նշենք, որ նախորդ շաբաթ Forbes-ը հրապարակել էր 25 ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցրել էր ՎՏԲ բանկի նախագահ, 56-ամյա Անդրեյ Կոստինը, ով տարեկան 30 մլն դոլար էր վաստակել: Այնուհետեւ գալիս է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «Ռոսնեւտի» նախագահ, նախկին փոխվարչապետ Իգոր Սեչինը (25 մլն դոլար): | |
|
Մեկնաբանություններ: 0 | |