
16:09 Գագիկ Ծառուկյանը «Արմավիան» գնելու մտադրություն չի ունեցել եւ չունի. մամուլի քարտուղար | |
![]() Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Ծառուկյանը հանդիպել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ, նա պատասխանեց, որ այդ հանդիպման կայացման մասին, որպես մամուլի խոսնակ, որեւէ տեղեկատվություն չունի: Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |