
19:26 Գիտությանն ուղղված ծախսերը կկազմեն 11,24 մլրդ դրամ | |
![]() Գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված ֆինանսավորման գերակշռող մասը`11,16 մլրդ դրամը, ծախսվելու է հետևյալ ուղղություններով. բազային ֆինանսավորում` 8,1 մլրդ դրամ, պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում` 1,5 մլրդ դրամ, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում` 1,1 մլրդ դրամ: Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2013 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարը 2012 թ.-ի հաստատված բյուջեի շուրջ 7,44 մլրդ դրամի նկատմամբ աճը նաև պայմանավորված է գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման համար նախատեսված միջին հաշվարկային աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմամբ` 68 750 դրամ հաշվարկով` 2012 թ.-ի 62 500 դրամի փոխարեն: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ի պատասխան պատգամավորների բազմաթիվ դժգոհությունների, վստահեցրեց, որ ԱԺ ներկայացվելիք պետբյուջեի լրամշակված տարբերակում գիտության ֆինանսավորումը կավելանա 243 մլն դրամով: Արդյունքում` գիտության ոլորտի ֆինանսավորման մակարդակը կհամապատասխանի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված պահանջին: «Փաստինֆո» | |
|
Մեկնաբանություններ: 0 | |