18:24 Գնաճ, այնուամենայնիվ կլինի. ՀՀ ԿԲ | |
ՀՀ Կենտրոնական բանկը «168 ժամը» թերթի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է սպասվող գնաճի մասին շրջանառվող լուրերը. «Պարենային ապրանքների, մասնավորապես հացամթերքների միջազգային շուկաներում հիմնարար լարվածության և գնաճային միտումների գերակշռման մասին ՀՀ կենտրոնական բանկը դեռևս նախանշել էր ԿԲ Դրամավարկային Քաղաքականության 2012թ-ի 3-րդ եռամսյակի ծրագրում: Հաշվի առնելով, որ ՀՀ սպառողական զամբյուղում պարենային ապրանքների մեջ զգալի կշիռը բաժին է ընկնում հացամթերք ապրանքախմբին (10.6%), ՀՀ ԿԲ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հացահատիկի միջազգային գների զարգացումներին և ներքին շուկայի վրա դրա հնարավոր ազդեցությանը: Արդյունքում, 2012 թ-ի երկրորդ կիսամյակում հացամթերքների միջազգային գների կանխատեսվող 35.0 տոկոս աճի պայմաններում ԿԲ-ն ակնկալում է ներքին գների ընդամենը 5.0% աճ, որի նպաստումը գնաճի ցուցանիշին կազմում է շուրջ 0.5 տոկոսային կետ: Ինչ վերաբերում է սեպտեմբերի կեսին Հայաստանում սպասվող գների կտրուկ աճին, ապա հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ ապրանքների գների մասին է խոսքը: Եվ համաձայն ԿԲ կանխատեսումների, հացամթերքների միջազգային շուկաների վերոնշյալ գնաճային ազդեցությունների հաշվի առնմամբ, 12-ամսյա գնաճի ցուցանիշը տարեվերջին կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |