Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 25 » ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ
22:18 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ | |
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո: Կենտրոնի բացմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով ազատանցիներին հիանալի նվերի համար, նա մասնավորապես նշեց որ.‹‹Այն հասանելի կդարձնի մասնագիտական տեղեկատվությունը, կապահովի անասնաբուժական ծառայությունների բարձր մակարդակը ամբողջ տարվա ընթացքում, կխթանի ճյուղի գործունեությունն ու զարգացումը տարածաշրջանում ››: Արդեն սեպտեմբերի վերջին նորաստեղծ կենտրոնն անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներին կառաջարկի անասնաբուժական սպասարկման՝ հիվանդությունների կանխարգելման և բուժման, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական և անասնապահական սարքավորումներ ու պարագաներ, կկազմակերպի խորհրդակցություններ ու ուսուցողական դասընթացներ: Սկզբնական շրջանում այն կսպասարկվի մարզի 10-15 ամենակտիվ անասնաբույժների կողմից: Այնուհետև ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար , նրանք կստեղծեն իրենց միությունը, որը կհամախմբի այլ անասնաբույծների նույնպես: Նման կենտրոնների հիմնման և վերջիններիս հիմքի վրա միությունների ստեղծման աշխատանքները շարունակական են լինելու: Առաջիկայում հանրապետության մյուս մարզերը նույնպես կընդգրկվեն նշված ծրագրում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |