07:52 Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը 2013 թ. կշարունակվի | |
2013 թվականին կշարունակվի գյուղատնտեսական ոլորտին տրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը պետական բյուջեից: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նախատեսվում է 2013 թ. հատկացնել 634.5 մլն դրամ` 2012 թ. 578 մլն դրամի դիմաց: Այս ծրագրով ֆինանսավորվում են եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ նախատեսվում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների տրամադրված վարկերի տոկոսադրույքները 4-6 տոկոսի չափով: Նշենք, որ պատգամավոր Վահագն Մախսուդյանը ԱԺ-ում հատարարեց, որ գյուղացիական տնտեսությունների մոտ կեսը բանկերի մոտ գրավ է դրել կամ տունը, կամ հողամասը: Այսինքն՝ գյուղացիական վարկավորումը դեռեւս շարունակում է մնալ ռիսկային՝ նույնիսկ տոկոսադրույքների սուբսիդավորման պայմաններում: Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի, օգոստոսի դրությամբ առեւտրային բանկերը գյուղատնտեսության ոլորտը վարկավորել են 99.5 մլրդ դրամի չափով, ինչը ընդհանուր վարկային ներդրումների մոտ 6.6%-ն է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |