21:09 Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավարին | |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային Բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսին, որին ուղեկցում էին բնական պաշարների կառավարման մասնագետ Յոզեֆ Էռնսբերգերը , գյուղատնտեսության գծով մասնագետ Դեվիդ Լագը: ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավարը հակիրճ ներկայացրել է Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագրի ընթացքը և նշել, որ տպավորված է արդեն գրանցված արդյունքներով: Նախարարը, համակարծիք լինելով Նիկոլաս Ահուիսուսիի գնահատականին, նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել են համայնքների արոտավայրերը, ավելացել է անասնագլխաքանակը, անասնապահական մթերքների քանակը, զարգացել է կառավարման համակարգը: Նա հայտնել է, որ ծրագրի իրականացման ընթացքում գոյացած խնայողությունների հաշվին հնարավոր է եղել ավելացնել ծրագրում ընդգրկված շահառուների թիվը: Պարոն Ահուիսուսին նշել է, որ այս այցի նպատակն է շարունակել արդեն իսկ սկսված ծրագիրը և նախապատրաստել CARMAC 2 ծրագրային փաթեթ: Այդ նպատակով պատվիրակությունն արդեն այցելել է մարզեր և հնարավորություն է ունեցել ծանոթանալ իրականացված աշխատանքներին: Այս ծրագիրը ենթադրում է համայնքների արոտավայրերի կառավարում 100 համայնքների ներգրավմամբ, կաթի, մսի, բանջարեղենի արժեշղթաների մշակում, ինչպես նաև կառուցվածքային կարողությունների բարելավում: 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի շրջանակներում կստեղծվեն կաթի ընդունման կետեր, սպանդանոցներ, անասնաբուծական կենտրոններ, կբարելավվի մեքենայացված կիթի կազմակերպումը: Նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև համանքներում կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև հակակարկտային ժամանակակից ցանցեր ներդնելու հնարավորությունները, նշելով, որ ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիների եկամուտների ավելացումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |