Չորեքշաբթի, 22.01.2025, 09:47 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 7
Հյուրեր: 7
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Օգոստոս » 8 » Գյուղատնտեսության աստիճանական ապահովագրությունն անհրաժեշտություն է
21:05
Գյուղատնտեսության աստիճանական ապահովագրությունն անհրաժեշտություն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի շուրջ բանակցել է «Ինգոստրախ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Դելյարա Յաշկուլովայի, նույն ընկերության հատուկ նախագծերի գործադիր տնօրենի և «Ինգո-Արմենիա» ՓԲԸ ապահովագրական ընկերության տնօրինության հետ ՝ վերջիններիս խնդրանքով:

Հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել նախարարին և տեղեկացրել , որ գյուղատնտեսական ապահովագրության առումով իրենց աշխարհագրությունը ձգվում է Կալինինգրադից մինչև Կամչատկա: Քանի որ 2013 թվականի կառավարության ծրագրով նշված է, որ Հայաստանում ստեղծվելու են նախադրյալներ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար, նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն կմշակի առաջիկա 5 տարիների աշխատանքային ուղեցույցներ՝ այն գնահատելով որպես երկարատև պրոցես:

Նախարարը հյուրերին մասնավորապես առաջարկել է ներկայացնել համապատասխան նախագծեր և որպես մեկնարկ սկսել կոնկրետ ոլորտից՝ նախանշելով գյուղտեխնիկայի և անասնապահության ապահովագրությունը: Բանակցող կողմերը, կարևորելով գյուղատնտեսության ապահովագրությունը, այն համարել են գյուղատնտեսության հետագա զարգացման համար անհրաժեշտ նախապայման և երկարաժամկետ ու հուսալի պաշտպանություն բնական աղետներից և այլ ֆորսմաժորային իրավիճակներից: Գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ ապահովագրության ներդրումը զբաղվածության ապահովման , միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև աղքատության կրճատման առումով եզակի գործիք է, ինչն իրեն հաստատել է աշխարհի զարգացած տնտեսություններում:

Դիտումներ: 412 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: