Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հուլիս 24 » Գյուղնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին
17:33 Գյուղնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին | |
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, վերջինիս խնդրանքով:
Շնորհավորելով դեսպանին` բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը հույս հայտնեց, որ պարոն Ռեիսիի հետ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի, որքան նրա նախորդի հետ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցերին` Սերգո Կարապետյանը կարևորեց երկողմանի կապերի հետագա ընդլայնումը , հատկապես` բուսաբուծության և անասնապահության ոլորտներում: «Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան : Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, ես ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարևոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռևս բավարար չեն: Ցանկանում եմ , որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները , որպես առաջին քայլ, Հայաստանում ստեղծելով` «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար, դեսպանը պատրաստակամություն հայտնեց հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նա փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի ողջույնի խոսքը հայ գործընկերոջը և պատրաստակամությունը երկու երկրների ագրարային ոլորտում գործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ: Նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ առաջիկայում Երևանում նախատեսվող առևտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |