Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Ապրիլ 19 » Հանգստյան օրերից առաջ դոլարը զգալի էժանացավ
16:55 Հանգստյան օրերից առաջ դոլարը զգալի էժանացավ | |
Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ ապրիլի 19-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 415.5 դրամ: Այսպիսով` 1 շաբաթյա կայունությունից հետո դոլարն այսօր զգալի կորցրեց արժեքի մեջ: Դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 %-ով կամ 1.5 կետով: Բորսայում այսօր վաճառվել է 700 հազ. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 414 դրամ, վաճառքինը` 416 դրամ: Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվում է 1.30 դոլարի մակարդակի մոտ: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ արտադրական գների ինդեքսը մարտին Գերմանիայում ընկել է 0.2%-ով, այնինչ սպասվում էր 0.1% աճ: Ընդհանուր առմամբ` ուրբաթ օրվա արտարժույթի առեւտուրը Forex-ում աշխուժությամբ աչքի չի ընկել, բացի այդ` կարեւոր մակրոտնտեսական ցուցանիշներ չեն հրապարակվել: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.4605 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |