
17:50 Հարց ՀՀ նախագահին` ըստ Ձեզ, Մահաթմա Գանդին այսպիսի պատասխան կտա՞ր | |
«Իսկ Մահաթման Գանդին այդպիսի պատասխան կտար» հարցին, կարող ենք հանգիստ պատասխանել` իհարկե ոչ: Կարծես, թե սովորական երևույթ է դարձել, երբ մարդաշատ վայրերում մեզ մոտենում են ծայրահեղ անապահովներ, և մենք , գրեթե բոլորս, փորձում ենք ըմբռնումով մոտենալ այդ մարդկանց: Դա մենք ` սովորական քաղաքացիներս: Իսկ ինչ վերաբերում է պետական բարձրաստիճան, հարգարժան և մեծարգո այրերին, փաստորեն այստեղ, այսօր հասկացանք, որ ամեն ինչ միանշանակ չէ:
Այս ամբողջ պատմության մեջ մղձավանջայինն այն է, որ Հայաստանի պես առանց ռեսուրսների երկրում ականատես լինել այսպիսի պատասխանի տհաճ է ոչ միայն այնտեղ հավաքվածներից շատերի համար, այլ նաև մեզ` բոլորիս համար, քանզի երկրի մուրացկաններն էլ են ՀՀ քաղաքացի և ՀՀ նախագահը նաև նրանց նախագահն է: Երբ խոսում ենք հանդուրժողականության մասին, հարց է առաջանում, թե ում է դա ուղղված, եթե ոչ երկրի անապահովներին, չէ՞ որ այդ մարդկանց ոչ միայն պետք է հանդուրժել, այլ նաև հարգել և միշտ մտածել, որ նրանց այս վիճակի համար մեղավորներ կան:
Հիշեցնենք, հունվարի 28-ին Հայաստանի նախագահը, Արցախի նախագահը, երկու երկրների հոգևոր առաջնորդներն և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ , Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ այցելեցին Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին արցախյան գոյամարտում զոհված հայորդիների շիրիմներին: Ոգեկոչման արարողությունից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու այլոք պատրաստվում էին հեռանալ Եռաբլուրից, մի կին մոտեցավ նախագահին և իր սոցիալական վատ դրությունը ներկայացրեց ՀՀ նախագահին: Կինը լացակումաց ասաց, որ իր տղան երեք տարի առաջ է մահացել և ինքը վատ սոցիալական պայմաններում է ապրում, իսկ Սերժ Սարգսյանն էլ հանդիմանեց կնոջը` ասելով.«Հիվանդ երեխա է, գալիս ես լացում ես, էս տոնը խանգարում ես»:
Կարեն Թումանյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |