23:18 Հարկային ստուգումներ` Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում | |
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ձեռնարկություններում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի, արդեն մի քանի օր է` հարկային ստուգումներ են ընթանում: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «ենթադրում է, որ դրանք ընթացիկ ստուգումներ են», եւ որեւէ տարօրինակ բան չի տեսնում` մանավանդ, որ մտահոգվելու որեւէ պատճառ չկա: ««Մուլտի Գրուպի» կազմում գտնվող ձեռնարկությունները կատարելապես են իրենց հարկային պարտավորությունները կատարում: Ես հակված չեմ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնել»,-ասաց Իվետա Տոնոյանը: Թե այս հարկային ստուգումները որքանով են «ապաքաղաքական», ցույց կտա ժամանակը: Գրիշա Բալասանյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |