19:07 Հայաստան. աշխատավարձերն աճում են, սակայն բնակիչների փոխարեն «հարստանում» է բյուջեն | |
Հայաստնում միջին անվանական աշխատավարձը, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին կազմել է 140 015 դրամ: Անցած տարվա հունվարին այդ ցուցանիշը 113052 դրամ էր, այսինքն, աճը կազմում է 23,9%: Սակայն նման աճով առանձնապես ուրախանալ պետք չէ: Խնդիրն այն է, որ նոր տարվա սկզբից միջին անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաեւ գործատուների կողմից իրականացվող սոցիալական ապահովության պարտադիր վճարները: Այնպես որ իրականում միջին աշխատվարձն աճել է ընդամենը 4,5%-ով: Այդ 140 հազ. դրամից միջին վիճակագրական աշխատողին մնում է 105,5 հազ. դրամ, այսպիսով, մոտ 24,6% –ը գանձվում է որպես միասնական եկամտային հարկ: Հակառակ հաշվարկի մեթոդով ստացվում է, որ 105,5 հազ. դրամը, նախկին պահումների տարբերակով, համարժեք էր 118,2 հազ. դրամի: Շարունակելով հաշվարկները, ստացվում է, որ նախկինում նշված աշխատվարձից սոցիալական վճարի պահումները կազմում էին 3,5 հազ., իսկ եկամտահարկինը` 9,1 հազ. դրամ: Դժվար չի նկատել, որ միեւնույն աշխատավարձի դեպքում ընդհանուր պահումները 32,6 հազար դրամից հասել են 34,5 հազարի: Այնպես որ այդ «բարեփոխումների» արդյունքում պետբյուջեն որոշ չափով հարստանում է... Վարձու աշխատողների ողջ կոնտինգենտից պետբյուջեի «շահույթը» տարեկան ընդհանուր առմամբ կկազմի մոտ 9 մլրդ դրամ: Հաշվի առնելով նաեւ տարվա ընթացքում միջին աշխատվարձի հետեւողական աճը, այդ ցուցանիշն ավելի բարձր կլինի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |