Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 4 » Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է
18:14 Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է | |
Պարզվում է` Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է, և օրինակ այս տարվա առաջին յոթ ամիսներին արտահանման ծավալները կազմել են ընդհանուրի`10 տոկոսը: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին» վերնագրով զեկույցի` 2012թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմել է ընդհանուր ծավալի 5.9 տոկոսը, Իրան` 6.5 տոկոսը, Թուրքիա` 0.1 տոկոսը: Իսկ արտահանման առյուծի բաժինը կազմել են հանքահումքային նյութերը, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղները, քարերը: «Ըստ էության, պատճառը կոնֆլիկտներն են: Եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը լուծված լիներ ու հարաբերություններ ունենայինք, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ ու երկաթուղին գործեր, տրանզիտը գործեր, իրավիճակն այլ կլիներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հավելով որ մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |