17:08 Հայաստանի ավտոճանապարհների 80 տոկոսը կապիտալ վերանորոգման կարիք ունի | |
Հայաստանի ավտոճանապարհների 80 տոկոսը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց «Հայավտոճանապարհների տնօրինություն» պետական կազմակերպության տնօրեն Հենրիխ Քոչինյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի ավտոճանապարհների շահագործման ժամկետը կազմում 5-6 տարի եւ շատ ճանապարհների դեպքում այդ ժամկետը վաղուց լրացել է: Ինչ վերաբերում է 2012 թվականի ընթացիկ ստուգումներին, թերություններ են նկատվել 14 կապալառուներից 7-ի մոտ, որոնցից առգրավվել է 90 մլն դրամ կամ տարեկան ընդհանուր գումարի 3,5 տոկոսը: Մյուսների կատարած աշխատանքը նորմալ է գնահատվել: 2012-ին«Ավտոճանապարհների տնօրինություն»-ը վերահսկել է Երեւան-Աշտարակ մայրուղու Երեւան-Պռոշյան հատվածի մոդեռնացումը: 35 կմ նոր ճանապարհ է կառուցվել Տավուշի մարզի Բերդի շրջանում: «Տավուշի մարզը շատ կարեւոր է մեզ համար, որը սահմանամերձ է եւ որակյալ ենթակառուցվածքների կարիք ունի»,-ասաց Քոչինյանը: Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքների գնահատականն է, որն սկսվել է նախորդ տարի: Քոչինյանը հիշեցրեց, որ ավտոճանապարհների որակը իրենցից բացի վերահսկում է նաեւ Տրանսպորտի նախարարության լաբորատորիան, որը ստուգում է ճանապարհների շինարարական նյութերի որակը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |