19:11 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն անդամագրվել է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը | |
Փետրվարի 28-ին` ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն: Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը: Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը: Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ եւ զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ եւ ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական եւ տեխնոլոգիական համագործակցություն եւ նորարարության վրա հիմնված աճ: Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |