08:11 Հայաստանի եւ Ադրբեջանի համար բիզնես-կանխատեսումները նվազել են պատերազմի ռիսկի պատճառով | |
Բիզնեսի ոլորտում կանխատեսումներով զբաղվող «Business Monitor International» կազմակերպությունը հրապարկել է Կովկասյան երկրների եռամսյական բիզնես-կանխատեսումները` 2012թ. չորրորդ եռամսյակի համար: Զեկույցում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վերաբերյալ կանխատեսումները նվազեցվել են երկու երկրների միջեւ հնարավոր պատերազմի հետ կապված, գրում է «Companies & Markets»-ը: «Մենք այլեւս համոզված չենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտությունը կարող է կանխվել, քանի որ բախումների թիվն ավելանում է` դիվանագիտական առճակատման ակտիվացմանը զուգահեռ: Մենք այլեւս չլուծված դիմակայությունը «սառեցված» չենք համարում, այդ իսկ պատճառով նվազել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պրոֆիլը`կարճաժամկետ քաղաքական ռիսկի մեր գնահատականներում անվտանգությանբ եւ արտաքին սպառնալիքների առումով: Հայաստանի տնտեսությունն ավելի նվազ որոշակիության միջավայր է մտնում` չնայած կարճաժամկետ ժամանակահատվածում ՀՆԱ-ի իրական աճի մեր կանխատեսմանը, միջնաժամկետ հեռանկարում այն կբախվի լուրջ խոչընդոտների հետ»: Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, կազմկերպության զեկույցում նշվում է. «2012թ-ին մենք Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը 2,1%-ից բարձրացրեցինք 4,3%-ի: Թեեւ գլոբալ տնտեսական միջավայրի վատթարացումը սպառնում է արտահանմանը, ինչպես նաեւ ներդրումներին, մեր կանխատեսման միակ մեծ ռիսկը կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հեռանկարի հետ»,-ասված է զեկույցում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |