Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մայիս 15 » Հայաստանի կառավարության և բանկերի համատեղ ծրագիրը` ուսանողների համար /մանրամասն/
22:32 Հայաստանի կառավարության և բանկերի համատեղ ծրագիրը` ուսանողների համար /մանրամասն/ | |
Ս/թ փետրվարի 6-ին Հայաստանի կրթության և գիտության
նախարար պարոն Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը ներկայացրեցին ՀՀ կառավարության և հայաստանյան բանկերի հետ համատեղ իրականացվող աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են: Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: Նշնք, որ այս ծրագիրն իրականացվելու է 12 առևտրային բանկերի միջոցով: Ծրագրի մանրամասները Մասնակից բանկերի ցանկը Պետական ԲՈՒՀ-երի ցանկը Պետական հավատարմագիր ստացած ԲՈՒՀ-երի ցանկը Ոսանողի վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից բանկերին ներկայացվող | |
|
Մեկնաբանություններ: 0 | |