
19:29 Հայաստանի օմբուդսմենը Երեւանի քաղաքապետին հիշեցրել է իր խոստումների մասին | |
![]() Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ կապված հասարակական տարնսպորտի ուղեվարձի թանկացման հետ: Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչները բողոքում են ուղեվարձի թանկացման դեմ. հուլիսի 20-ից ի վեր Երեւանի բնակիչները ստիպված են ավտոբուսներով եւ երթուղային տաքսիներով երթեւեկելու համար վճարել 150 դրամ: Ինչպես հաղորդել է մարդու իրավունքների պաշտպանը, իր գրասենյակն արդեն դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով ներկայացնել կայացրած որոշման իրավական եւ տնտեսական հիմքերը: «Փորձում ենք մեր գնահատականների հարցում լինել հնարավորինս օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ մակարդակում ճշգրիտ»,-մեկնաբանել է Անդեասյանը: Նրա խոսքով՝ միակ բանը, որ կարող է ազդել իրավիճակի վրա, հետեւյալն է. «Ինձ համար տարօրինակ է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ Երեւանի քաղաքապետը խոստացել էր չթանկացնել ուղեվարձը: Ինձ հետաքրքիր է եւ ես, որպես օմբուդսմեն, պաշտոնյա եւ մարդ, ցանկանում եմ լսել այդ հիմնավորումները, որոնք կուղարկի քաղաքապետը. ի՞նչ է փոխվել այս 4 ամիսների ընթացքում, որ քաղաքապետի սպասումներն այդքան կտրուկ կերպով փոխվել են, ինչի զուգահեռ փոխվել են նաեւ տնտեսական հիմնավորումներն ու բազան»: Ընդ որում, Կարեն Անդրեասյանը հիացել է այն քաղաքացիներով, որոնք իրենց ավտոմեքենաներով քաղաքացիների են տեղափոխում՝ ի նշան բողոքողների հետ համակարծության: «Ես ավտոմեքենա չունեմ, հակառակ դեպքում ես էլ կմիանայի»,-նկատել է օմբուդսմենը: Այս ամենին ինտելիգենցիայի ներկայացուցիչների մասնակցությունը նա համարում է քաղաքացիական հասարակության կայցում: «Միակ կոչը, որով կցանկանայի դիմել քաղաքացիներին, իրավախախտումներ թույլ չտալն է: Ոստիկանությանն ապօրինի կերպով դիմադրելը իսկապես հանցագործություն է: Հանցագործության միջոցով հենց հանցագործության դեմ պայքարելն անհնար է»,-ընդգծել է Կարեն Անդրեասյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |