
14:26 Հայաստանի փոխվարչապետը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ | |
![]() ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կողմերն անդրադարձան փոխգործակցության ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվեց, որ առկա են համագործակցության լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչեւ հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա: Առանձնահատուկ կարեւորվեց էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշեցին նաեւ փոխայցելությունների կարեւորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Անդրադարձ եղավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաեւ Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |