Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հուլիս 18 » Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ
16:47 Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ | |
![]() Հայաստանն առաջիկա 10 տարում կվերականգնի իր նախկին արդյունաբերական պոտենցիալը, այսօր Չարենցավանում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրան այս հայտարարության համար հիմք է ծառայել կառավարության այն նախնական խոստումը, որ 2013 թ. պետական բյուջեում առանձին տողով գումարներ կհատկացվեն արդյունաբերության զարգացման, այդ թվում` արդյունաբերական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով: Չարենցավանը Կոտայքի մարզի երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն էր: Խորհրդային տարիներից ի վեր շարքից դուրս եկած գործարաններից քչերն են այսօր գործում: Դրանցից մեկն էլ «Ասկե գրուփ» ընկերությունն է, որն արտադրում է պողպատ, թուջ, ամրաններ: Այս ընկերության օրինակը եւ առկա ներուժը, ինչպես նաեւ հայրենի կառավարության խոստումները նախարարին հիմք են տալիս իր հերթին խոստանալու` առաջիկա 10 տարում Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունն ընդունեց արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն: Ըստ այդմ` ամեն տարի նախատեսվում է վերագործարկել մի քանի տասնյակ արդյունաբերական ձեռնարկություն: Նոր ռազմավարությունը ենթադրում է նախ նոր տեխնոլոգիաների ներդրում, ուստի նոր տեխնոլոգիաներ ներկրող ընկերությունների համար կառավարությունը հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով: Այս նախաձեռնություններով հանդերձ` էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է համաշխարհային բանկի հետ գործակցությամբ Չարենցավանում եւ Վանաձորում եւս ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ` կրթական ու արտադրական ենթակառուցվածքներով: Նման տեխնոլոգիական կենտրոն արդեն իսկ գործում է Գյումրիում: Կա նաեւ Չարենցավանից մինչև Աղվերան միջանցք ստեղծելու զբոսաշրջային նախագիծ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |