Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 3 » Հայաստանում, հնարավոր է, նավթի պաշարներ կան
18:20 Հայաստանում, հնարավոր է, նավթի պաշարներ կան | |
Ըստ որոշ աղբյուրների և առայժմ չճշտված լուրերի, Հայաստանի ընդերքում, իսկ ավելի ստույգ Շիրակի և Արմավիրի մարզերում հայտնաբերվել են նավթի պաշարներ, հայտնում է finance.am-ը: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ կառավարության համապատասխան որոշմամբ, երկրաբանական հետազոտությունների համար հատկացվել էր 150 մլն դրամ և այդ աշխատանքների ընթացքում պարզվել է, որ վերը նշված վայրերում նավթ այնուամենայնիվ կա:Սակայն, նրա ֆիզիկական արդյունահանման նպատակահարմարությունը բնականաբար վիճելի է և երևի թե սա է պատճառը , որ այս թեմայով որևէ քննարկում չկա: Իհարկե, կարելի է ենթադրել , որ տեղեկատվության բացակայությունը նպատակային է, այսինքն` այս ենթադրյալ ավետիսը հայրենի իշխանությունները կարող են ծառայեցնել համապետական կարևորագույն իրադարձությունների նախաշեմին , իսկ մոտալուտ նախագահական ընտրություններից լավ առիթ կարծում ենք չկա: Իմիջիայլոց, նմանատիպ իրադարձության ականատես եղել ենք՝ կապված հայտնի «Արմենիկում» դեղամիջոցի հետ: Տա Աստված օրերից մի օր ցնծությամբ նշենք ARMOIL-ի ծնունդը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |